կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 17:21
Հասարակություն

Հարսանիքն անելու փոխարեն նրա անժամանակ մահն ենք սգում. Կարեն Պետրոսյանի դին հողին հանձնեցին. shamshyan.com

Հարսանիքն անելու փոխարեն նրա անժամանակ մահն ենք սգում. Կարեն Պետրոսյանի դին հողին հանձնեցին. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. «Ադրբեջանի կողմից օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանին հուղարկավորել են այսօր՝ հոկտեմբերի 13-ին:

 

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Չինարիի գյուղացիները պատմեցին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»:

 

Մինչ այդ գյուղապետն ասել էր, որ Կարենի հայրը ճանաչել է որդուն: Նշանակվել էր նաեւ դատաբժշկական փորձաքննություն՝ ճշտելու համար՝ նա բռնության հետևանքո՞վ է մահացել, թե՞ ոչ: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ Կարեն Պետրոսյանի դին հոկտեմբերի 10-ին վերադարձվել է Հայաստանի իշխանություններին»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: