|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին հանձնեց ԼՂՀ նախագահի շնորհած մեդալը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարենն ընտանիքի կրտսեր որդին էր և մեկ ամսից պետք է զորացրվեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /11 արկ/, 82 /66 արկ/, 120 /14 արկ/ միլիմետրանոց ականանետներից եւ ՀԱՆ-17 /16 արկ/ տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /35 կրակոց/: