|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ օրեր առաջ Արցախի հյուսիսային զորամասերից մեկի մոտ տեղակայաված ջրամբարում ջրահեղձ եղած Ռուբեն Մնացականյանին այսօր հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը:
Մարկոսյանը մեզ հայտնեց նաև, որ նրա հուղարկավորությանը ներկա են եղել ՊՆ պաշտոնյաներ, ԶՈւ բարձրաստիճան սպաներ, նրա ծառայակից ընկերները:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի էր ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ավտովթարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ էին եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի եւ Ռաֆայել Բիշարյանի մարմինները:
Նշենք նաև, որ Ռուբեն Մնացականյանի մարմինը հայտնաբերվել էր մայիսի 11-ին, դեպքից 4 օր անց: Նրա մարմինը հայտնաբերվել էր գետում: