|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
WannaCry հաքերային վիրուսը, որն ավելի վաղ կաթվածահար էր արել աշխարհի ավելի քան 150 երկրներում կազմակերպությունների և հաստատությունների համակարգչային համակարգերը, շարունակում է տարածվել ասիական երկրներում. հայտնում է Интерфакс-ը`Associated Press-ին հղումով:
Կիբերհարձակումների առաջացման դեպքում աջակցություն տրամադրող JPCERT ճապոնական ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Ճապոնիայում նոր հարվածի տակ է հայտնվել երկու հազար համակարգիչ:
Հաղորդվում է, որ առնվազն հինգ հարավկորեական ընկերություն իր համակարգերի վրա հարձակում է գրանցել:
Չինաստանում հաքերների հարձակումից տուժել են հարյուրհազարավոր համակարգիչներ: