ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հավատարիմ ենք մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջնորդության սկզբունքին: Այդ մասին ասվում է Բելգրադում տեղի ունեցած նիստի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Հարլեմ Դեսիրի համատեղ հայտարարությունում.
հայտնում է АПА-ն:
Նրանք նշել են, որ աջակցում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու գաղափարին:
Հայտարարությունում նաև ասվում է, որ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության դեպքերի լուրջ աճի հետեւանքով ստատուս քվոն այս տարի անկայուն է եղել:
Համանախագահ երկրների ներկայացուցիչները դարձյալ կողմերին «խիստ լեզվով» կոչ են արել թուլացնել լարվածությունը, ինչպես նաև հետաքննությունների մեխանիզմ մշակել: