Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը միշտ աջակցել է քայլերին, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը. ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան`մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունն այն մասին, թե հարկավոր են հստակ քայլեր` ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար:
«Միևնույն ժամանակ, համանախագահների առաջարկած քայլերի իրականացումը կախված է հակամարտության կողմերի բարի կամքից»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանն իր կողմից անում է ամեն բան, որպեսզի կայունացնի իրավիճակը և պայմաններ ստեղծի բանակցային գործընթացի շարունակման համար: «Հենց այդ մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ»,- ասել է նա:
Զախարովան նաև հայտնել է, որ ներկայումս համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ: Այդ նպատակով նրանք այս տարվա հուլիսին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Խորհրդակցությունները կշարունակվեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում»,- նշել է նա:
Զախարովան նաև հավելել է, որ ԼՂ հակամարտությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: