| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵԱՀԿ ՄԽ-ն քիչ ջանքեր չի գործադրում, որ ԼՂ հակամարտության կողմերը փաստաթուղթ ընդունեն, որում ներկայացված կլինեն կարգավորման քաղաքական սկզբմունքները: Այդ մասին ИТАР-ТАСС-ին տված հարզազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ իրավիճակը շփման գծում, իհարկե, մտահոգիչ է: Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողությունների մեջ, նման բան անցյալում էլ է եղել, սակայն այս անգամ դա հատկապես սուր է ընկալվում և ներկայացվում:
«Այս շաբաթվա վերջին Սոչում նախատեսված են ՌԴ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահների հետ: ԼՂ հարցը, ամենայն հավանականությամբ, չի շրջանցվի: Իսկ ինչպես այդ ամենը կկազմակերպվի, կախված է հենց մեզանից:
Իհարկե կխոսենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ այն մասին, թե ինչպես կարելի է ամրացնել վստահությունը և նվազեցնել կոնֆրոնտացիայի վտանգը»,- նշել է նա:
Լավրովը նշել է, կողմերը շատ էմոցիոնալ են ընկալում հակամարտությունը:
«Մենք, որպես միջնորդ երկիր, ԵԱՀԿ ՄԽ-ի հետ փորձում ենք օգնել լուծել այն խնդիրները, որոնք դեռ խանգարում են կարգավորման քաղաքական սկզմբունքների մասին փաստաթղթի ընդունմանը: Այդ հարցերը պետք է լուծվեն»,- նշել է նա: