կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-01 17:00
Արցախ

ՌԴ-ն մտադիր է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Պուտին

ՌԴ-ն մտադիր է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Պուտին

Ադրբեջանը ակնկալում է, որ ՌԴ-ն կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը. հայտնում է ТАСС-ը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, նշել է, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը:

«Մենք մտքեր ենք փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, իհարկե, ԼՂ հակամարտության: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ՌԴ-ն կշարունակի ամեն կերպ աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Պուտինը:

ՌԴ և Ադրբեջանի նախագահները նաև համատեղ հայտարարություն են ընդունել:

Փաստաթղթից հետևում է, որ կողմերը հավատարիմ են լինելու երկկողմ համագործակցության ընդլայնմանը և խորացմանը՝ բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին Պայմանագրի սկզբունքների հիման վրա: