|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը օգոստոսի 3-ին սահմանված կարգով իրականացրել է 2016 թ. հունիս ամսից մինչ օրս «Սևան» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների և լողամիջոցների հաշվառման և ոչնչացման աշխատանք: Աշխատանքային խումբը ոչնչացրել է 577 ձկնորսական ցանց, 45 խեցգետնաորսիչ, 3 լողամիջոց: «Սևան» ազգային պարկի աշխատակիցներն այդ ժամանակահատվածում առգրավել են 2850 հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված միջոցառումները: