Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների շաբաթվա ընթացքում իրականացրած միջոցառումները.
Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված միջոցառումներ
ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» հրամանի համաձայն` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցերը մեծ և փոքր Սևանների ջրային տարածքներում` ապօրինի տեղադրված ցանցերի հայտնաբերման և առգրավման նպատակով:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճի վրա կատարած շրջայցերի ժամանակ կազմվել է մեկ արձանագրություն. առգրավվել 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց և 30 հատ սիգ տեսակի ձուկ, ինչպես նաև շրջայցեր են իրականացվել Սևանա լճի ցամաքային տարածքներում, որի ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն, առգրավվել մեկ ռետինե նավակ և երկու պոլիէթիլենային ձկնորսական ցանց:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են շուրջօրյա շրջայցերը` անտառխախտման դեպքերի հայտնաբերման նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթվա ընթացքում Դիլիջան քաղաքի բնակչությանն են տրամադրել` քամատապալ, հողմատապալ ծառերի փայտանյութից առաջացած 27 մ³ վառելապայտ:
Ազգային պարկի աշխատակիցների կողմից` շուրջորյա հերթապահության «շրջայցերի» ժամանակ հայտնաբերվել է մեկ անտառխախտման դեպք «ապօրինի 8 ծառահատում» , կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին և Դիլիջանի ոստիկանության բաժին:
Ջրային ռեսուրսների ոլորտ
Շարունակվում են Արարատյան դաշտում խորքային հորերի ուսումնասիրման, փականային ռեժիմի բերման և լուծարման աշխատանքները:
ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են մշտադիտարկումներ ստորջրյա ցանցի 128 ջրաղբյուրի ծախսի, ջերմաստիճանի և մակարդակի վրա և հանքային ջրերի 8 տնտեսություններում: Կատարվել են բազմաֆունկցիոնալ ուլտրաձայնային ծախսաչափերով ստուգողական չափումներ ազգային ցանցի 45 դիտակետերում, քաղցրահամ ջրերի հատուկ ցանցի 11 ձկնաբուծական տնտեսություններում:
2016թ. դեկտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության իրականացրած միջոցառումների շնորհիվ` մասնավորապես ՀՀ Արարատի մարզի Ռանչպար և Սայաթ-Նովա համայնքներում, «Յունիֆիշ» ՍՊԸ-ի տարածքում իրականացված խորքային հորերի փականային ռեժիմի բերման արդյունքում խնայվել է 2367.0լ/վրկ ջուր:
Հողեր, ընդերք
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչությունն իրականացրել է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների դրամագլխի տվյալների բազայի թարմացում: Ներբեռնվել են նոր տվյալներ ընդերքօգտագործողների կողմից կատարված վճարների վերաբերյալ, ինչը նպաստում է բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացմանը:
Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության մասնագետները մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից կազմակերպված «Էրոզիայի ռիսկերի և արոտավայրերի գնահատման մոդել» թեմայով համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հողերի էռոզիոն ռիսկերի, արոտավայրերի կարգավիճակի գնահատման ընթացքում տարածքային քարտեզագրման հեռահար զոնդավորման մեթոդի կիրառման հեռանկարները: Ծրագրի ազգային փորձագետների կողմից ներկայացվել են Սիսիանի տարածաշրջանի և Արագած լեռան պիլոտային տարածքներում արոտավայրերի մարդածին և բնական դեգրադացիայի պրոցեսների մշտադիտարկման խնդիրները, դրանց կարգավորման նպատակով արոտօգտագործողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության շրջանակները:
Էկոկրթություն
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից սպասարկվել են 172 այցելու և անցկացվել է 7 էքսկուրսիա, որի ընթացքում տարբեր տարիքի այցելուներին ներկայացվել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող թանգարանային նմուշներ, մատուցվել համապատասխան տեղեկատվություն։