|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Այսօր Հարավային օվկիանոսում հարավկորեական ձկնորսական նավ է խորտակվել: Նավը խորտակվել է Նոր Զելանդիայից 2.250 կմ հարավ գտնվող ջրերում: Նավի անձնակազմը 42 հոգուց է բաղկացած եղել՝ 11 ինդոնեզացի, 11 վիետնամցի, 8 կորեացի, 8 չինացի, 3 ֆիլիպինցի և մեկ ռուս:
Նավի խորտակումից անմիջապես հետո 20 հոգու հնարավոր է եղել փրկել: Սակայն մնացած 22-ի ճակատագիրը հայնտի չէ: Մասնագետներն ասում են, որ ամենայան հավանականությամբ նրանք մահացել են, քանի որ ջրի ջերմաստիճանն ընդամենը 2 աստիճան է եղել, իսկ այդպիսի սառը ջրում առանց հատուկ հագուստի ընդամենը 10 րոպե է հնարավոր գոյատևել:
Որոնումները շարունակվում են :