կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-04 00:06
Հասարակություն

Պայթյունից հետո Դավիթաշենի բնակարանում ռազմամթերք են հայտնաբերել

Պայթյունից հետո Դավիթաշենի բնակարանում ռազմամթերք են հայտնաբերել

Օգոստոսի 3-ին,ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ:

Պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ 120 մմ, 1 հատ հակատանկային ականանետ և 1 հատ հրթիռային արկ՝ բոլորը մարտական վիճակում:

Պարզվել է, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն: