Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է.
«Կրկին անդրադառնալով ՀՅԴ կուսակցության անդամներին հունվարի 11-ին ձերբակալելու քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությանը, անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը.
Նշված հաղորդագրությամբ դրա հեղինակները փորձել են տպավորություն ստեղծել, թե իբր այդ քրեական վարույթով ձերբակալվածների բնակարանների խուզարկություններրի ընթացքում հայտնաբերել և առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ։
Որպես ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանի պաշտպան պաշտոնապես հայտնում եմ, որ վստահորդիս բնակարանում կատարված խուզարկությամբ քննչական մարմինն իրեն հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերել և չի առգրավվել:
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը կոչ եմ անում այսուհետ այդպիսի ապօրինությամբ չօգտագործել նախաքննության գաղտնիության ռեժիմի իր «արտոնությունները» և հանրությանը չմոլորեցնել ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակմամբ»։