կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-20 15:05
Հասարակություն

Պայթյունից փլուզված բնակարանում ոչ ոք չէր ապրում՝ վերանորոգում էին. մանրամասներ

Պայթյունից փլուզված բնակարանում ոչ ոք չէր ապրում՝  վերանորոգում էին. մանրամասներ

Տեղեկացրել էինք, որ այսօր Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն:

Yerkir.am-ի հետ զրույցում տեղի բնակիչներից մեկը նշեց, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկում: Պայթյունի հետևանքով 4 բնակարան է վնասվել:  Ի դեպ, պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել, իսկ բնակարանում, որտեղ պայթյունն էր եղել, այս պահին ոչ ոք չի ապրում. բնակարանի տերերը տեղափոխվել էին մեկ այլ բնակարան, քանի որ տունը վերանորոգվում էր:

Նշենք, որ այդ մուտքի բնակիչներին տարհանել են, և նրանց զգուշացվել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև տեղում վերականգնման և վերանորոգման աշխատանքները չավարտեն, դեռ չեն կարող վերադառնալ իրենց տները:

Պայթյունի հետևանքով փշրվել են նաև 4-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկի ապակիները, ինչպես նաև վնասվել է շենքի բակում կայանված 10-ից ավելի ավտոմեքենա: