կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 19:40
Հասարակություն

Արագածոտնի մազպետարանում քննարկվել է ջրամատակարարման խնդիրը

Արագածոտնի մազպետարանում քննարկվել է ջրամատակարարման խնդիրը

Օգոստոսի 2-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին: Քննարկվեց խմելու ջրի մատակարարման ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները եւ առաջիկա անելիքները:
Կրիստիան Լըֆեն ներկայացրեց ընկերության գործունեության ընդհանուր նկարագիրը եւ դրանում առանձնացրեց Արագածոտնի մարզում իրականացվելիք ծրագրերը: Նշվեց, որ առանձնակի ուղադրության կենտրոնում են լինելու մատակարարման ջրի բարձր որակական հատկանիշերի, ինչպես նաեւ՝ մատակարարման ժամաքանակի ապահովումը: Քննարկված հարցերի մեջ առանձնացվեցին մարզկենտրոն Աշտարակի, սահմանամերձ Թլիկ գյուղի ջրամատակարարման խնդիրները, եւ դրանց լուծման ուղիները:
Ողջունելով ներկաներին, Աշոտ Սիմոնյանն ասաց, որ համակարգում կուտակված խնդիրները բազում են, եւ դրանց լուծումն իրականացվելու է համատեղ ու համագործակցված աշխատանքի արդյունքում: Նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները շարունակական են լինելու, հավաստիացրեց մարզպետը եւ նշեց, որ պետություն-մասնավոր հատված ձեւաչափով համագործակցության եւ ճիշտ աշխատանքի արդյունքում ավելի մեծ արդյունք կարելի է ակնկալել:
Կրիստիան Լըֆեն եւս վստահություն հայտնեց, որ մարզպետի հետ համատեղ աշխատանքի արդյունավետությունը կնպաստի մարզում ծրագրերի լայն շրջանակ իրականացնելու համար: