Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում «Վեոլա ջուրը» որպես մայրաքաղաքային կարևորագույն գործառույթ իրականացնող ընկերություն, իր պայմանագրային պարտավորությունները՝ կնքված երևանցիների հետ, ըստ էության, չի կատարում։
Ընդ որում, այդ մասին Երևանի տարբեր հատվածների բնակիչների բողոքներն ու դժգոհությունները հաճախադեպ են դարձել, իսկ մոտիվը բոլոր դեպքերում կարծես թե նույնն է՝ տարբեր ժամերի, առանց որևէ պատճառի՝ բնակիչները զրկված են լինում ջրամատակարարումից։
Քաղաքացիների զանգերին ի պատասխան «Վեոլա ջուր» ընկերության ներկայացուցիչները բանից անտեղյակ են ձևանում՝ չքմեղանալով, թե՝ որևէ վթար չի եղել, իրենք տեղյակ չեն, թե ինչու՞ այս կամ այն հատվածի բնակիչները ջուր չունեն, ընդ որում՝ 24 ժամ շարունակ։
Իսկ Երևանի քաղաքապետարանն ասես մոռացած լինի սեփական գործառույթների շրջանակը, այն, որ «իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, էլեկտրացանցեր, գազի, ջեռուցման ցանցերի եւ ճարտարագիտական այլ կառույցների շահագործումր» իր վերահսկողության ներքո է։
Բայց քանի որ քաղաքային իշխանությունն այս հարցում անգործության է մատնված, Ճարահատյալ՝ քաղաքացիներն իրենք են հետազոտություն և մոնիտորինգ անցկացնում՝ պարզելով, որ բոլոր նման դեպքերում բազմաբնակարան շենքին հարակից ինչ-որ նորակառույց է վեր խոյանում և վերջինս իր հարցերը «գեղական կարգով» է լուծում։ Այսինքն, քաղաքային իշխանություններն էլ, Վեոլա-ջուրն էլ տեղյակ են ինչն-ինչոց է, տեղյակ են, որ իքս կառուցապատողը հարակից շենքի կամ շենքերի բաժին ջուրը, ըստ էության, «գողանում է» և այս եռյակ դաշինքից ոչ մեկը չի ցանկանում հայտնել, թե՝ ինչու՞ է բնակիչը ժամերով զրկված լինում խմելու ջրից։
Ի վերջո, հարց է ծագում՝ Երևանում ամեն քայլափոխի իրականացվող բազմաբնակարանների շինարարությունը որքանո՞վ է արդարացված, որքանո՞վ են կարող և ունակ այս կամ այն տարածքում արդեն իսկ առկա ինֆրաստրուկտուրաները բավարարել նոր շենքերի կարիքները։ Եվ արդյո՞ք ունակ են։ Մեծ հարց է՝ շինթույլտվությունները տալուց առաջ քաղաքապետարանը մտածե՞լ է՝ առկա հաղորդակցության ուղիները որքանո՞վ կարող են բավարարել նոր բազմաբնակարանների բնակիչներին։ Նշենք, որ նման խնդիրներն առարկայական են հատկապես Լենիգրադյանում՝ նոր կառուցվող շենքերի ֆոնին։
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսպե՞ս է քաղաքային իշխանությունը երկխոսում երևանցիների հետ։ Այս հարցերը հստակ կանոնակարգում են պահանջում, առանց պատճառաբանելու քաղաքացու «ջուրը կտրելու»՝ ամենօրյա դարձած քաղաքականությունը ազնիվ չէ և լավ տեղ չի տանում։
Թերևս, գուցե նաև ա՞յս պատճառով է, որ ներկա փուլում Երևանի փոխքաղաքապետերից որևէ մեկը չի համակարգում Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։ Ամեն դեպքում, պաշտոնական կայքում փոխքաղաքապետ- համակարգողը չգտնվեց։ Ուստի՝ հարցի վերաբերյալ պատասխանողը կոմունալ տնտեսության վարչությունը, վարչության պետը պիտի լինի։