|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը իրավունք է ստացել ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնել Սոչիում ուզբեկ բիզնեսմեն Գաֆուր Ռահիմովի շնորհիվ. հայտնում է ABC News-ը:
Ամերիկյան կողմի խոսքերով՝ նա հայտնի թմրադիլլեր է, և Ուզբեկստանում նրա դեմ քրեական գործ է հարուցված:
«Ռահիմովը աշխարհի 5 հայտնի` հերոին մատակարարողներից մեկն է»,- ասել է Ուզբեկստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ալիքի հետ զրույցում:
Հաղորդվում է, որ երբ 2007-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն քվեարկել է խաղերը Սոչիում անցկացնելու օգտին, ՌԴ օլիմպիական կոմիտեի ղեկավարը հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնել Ռահիմովին որոշ ասիական պետությունների համոզելու համար:
