|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ավստրալիայում մի քան տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց մասնակցելու «Black Lives Matter» շարժմանը՝ կապված ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ: Այս մասին տեղեկացնում է «ABC News»-ը:
Բողոքի ակցիաները սկսվել են Սիդնեյում, Բրիսբեյում մի քանի այլ քաղաքներում:
Նշվում է, որ կազմակերպիչներն ու կամավորները մարդկանց բաժանել են դիմակներ և ախտահանիչ նյութեր:
Ավելի վաղ Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը դիմել էր դատարան, որպեսզի արգելեն ակցիայի անցկացումը: Պատճառաբանությունն այն էր, որ կխախտվեն սանիտարական նորմերը: Դատարանը որոշել է արգելել ակցիայի անցկացումը: Այն բողոքարկվել է և հունիսի 6-ին նախատեսված ակցիան թույլատրվել է:
Մինեապոլիսում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը բողոքի զանգվածային ակցիաների, անկարգությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ում: Ցուցարարները պահանջում են արդարադատություն և բարեփոխումներ ոստիկանական համակարգում: Չնայած սահմանափակումներին՝ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ ռասայական խտրականության, ոստիկանական անօրինական գործողությունների, սոցիալական անհավասարության դեմ: