|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բոստոնի ոստիկանությունը անվտանգության խստացված միջոցառումներ է սահմանել այն բանից հետո, երբ քաղաքի տասնյակ դպրոցներ սպառնալիքներով նամակներ են ստացել. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ոստիկանության տվյալներով` նամակները ստացվել են Տեխասից, սակայն կոնկրետ հասցե պարզել դեռ չի հաջողվել: Դրանցում հիշատակվում են «Ալ Քաիդա»-ն, ֆաշիստները, ԿՀՎ-ն եւ զանգվածային ոչնչացման զենքը: Բոլոր նամակների բովանդակությունը նույնն է, դրանք գրված են նույն ոչով` անկանոն, փոքր-ինչ խելագար լեզվով: Այդուհանդերձ, ոստիկանությունը կարծում է, որ աշակերտներին ոչինչ չի սպառնում: