|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 17-րդ կմ-ում գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով՝ վթարից տուժածներից երեքը երեխաներ են: Դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր: