|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Օգոստոսի 4-ին, ժամը 00:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: