Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 21-ին` ժամը 20.56-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զինվորական կոմիսարիատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածում (3-րդ կմ) «Օպել Վեկտրա» մակնիշի 35 UP 818 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա հինգ տուժած: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը` 1970 թ. ծնված Ա. Ա.-ը, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, ուղևորներ` 2009 թ. ծնված Զ., 2009 թ. ծնված Ս. և 2004 թ. ծնված Ս. Գ.-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, ավտոմեքենայից դուրս են բերել 1979 թ. ծնված Թ. Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: