|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր արդեն հայտնել ենք, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է՝ Նորայր Մանուկի Սիմոնյանը, ինչպես նաև Մանուկ Սիմոնյանի կինը։
սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին:
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մ. Սիմոնյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։