Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը:
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ համաձայն սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2017-ի առաջին 6 աﬕսներին եղել է 1 ﬕլիոն 350 հազար 791: Այս ցուցանիշը 24,3 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի հաﬔմատ։ Նա նաև ավելացրել է, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունների թիվն աճել է 27,7 տոկոսով: Անդրադառնալով ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշմանը՝ Զարմինե Զեյթունցյանն նշել է, որ ՌԴ ներքին անձնագրերով արդեն Հայաստան է ժամանել մոտ 8 հազար քաղաքացի:
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը լրագրողներին է ներկայացրել կոմիտեի ինստիտուցիոնալ բարեփոխումների հատվածը, տեղեկացրել, որ հայկական կողմի նախաձեռնությամբ UNWTO և BSEC հետ համատեղ, Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախատեսվում է մշակել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի ռազմավարությունը և մարքեթինգային քաղաքականությունը:
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը ներկայացնելով հիմնադրամի գործառույթները` նշել է, որ Հայաստանի զբոաշրջության զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում կլինեն արդյունավետ մարքեթինգային միջոցառումների իրականացման և զբոսաշրջային արդյունքի զարգացման խնդիրները։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև 2017 թվականի զբոսաշրջային զարգացման ծրագիրը, թիրախային շուկաները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, կատարված մարքեթինգային աշխատանքները և կատարվելիք աշխատանքները։Մասնավորապես`
• Կոմիտեն մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմակերպել է Ճանաչողական այցեր ԱՄՆ-ից, Կորեայից, Ֆիլիպիններից, ՈՒկրաինայից, Հնդկաստանից, Ռուսաստանից` ավելի քան 20 լրագրող 7 երկրներից, Հայաստանի մասին նկարահանվել է 6 ֆիլմ/հաղորդում և տպագրվել է ավելի քան 40 հոդված միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում:
• Մշակվել են «զբոսաշրջության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, ինչպես նաև «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը։
• ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և IRAPA (Ռոնալպյան խմբավորումների միջև համագործակցությունը Հայաստանի համար) ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցային հարթակի հետ համատեղ կազմակերպվել է հանդիպում ՀՀ–ում գործող տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների և մասնագետների հետ: Հանդիպման նպատակն էր տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին տեղեկատվության փոխանակումը, կապի ստեղծումը, ինչպես նաև գովազդային և ճանաչողական նյութերի փոխանակումը:
• ԱԳԼՃԿ-ների զուգարանների շահագործման գործընթացի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ կազմակերպել է հանդիպում ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչների, համապատասխան համայնքների ղեկավարների և ՀՀ համայնքներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի ղեկավարների և պատասխանատու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:
• «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարվել է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացիներին ակտիվ ներգրավել իրականացվող աշխատանքներում:
• Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել է Բաց դռների օր, որի ընթացքում յուրաքանչյուր մարդ կարող է իր հարցը, մտահոգությունը, առաջարկությունը ուղղել կոմիտեին: