|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանի հավաքականը զգալի առաջընթաց է արձանագրել ՖԻՖԱ-ի կողմից այսօր հրապարակված ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակում` առաջ անցնելով միանգամից 27 տեղով եւ գրավելով 44-րդ տեղը:
Սա մեր ընտրանու պատմության ընթացքում ռեկորդային ցուցանիշ է: Իհարկե, այդ արդյունքին Հայաստանը հասել է շնորհիվ Անդորրայի և Սլովակիայի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակների: Ընդ որում` ՈւԵՖԱ-ի անդամ 53 հավաքականների շարքում Հայաստանը 26-րդն է։
Լավագույն տասնյակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը, իսկ Հոլանդիան, որ նախկինում առաջատար էր, նահանջել է 2-րդ հորիզոնական։