Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն 8 ամիս է, ինչ պաշտոնավարում է: Այսօր նա լրագրողներին ներկայացրեց 8 ամիսների ընթացքում մարզում կատարած աշխատանքները, մարզային կյանքի խնդիրները և առաջիկա ծրագրերը:
Սիմոնյանն ասաց, որ այս ընթացքում փորձել են կառավարության կողմից որդեգրված` մարզերի, տարածքների հավասարաչափ զարգացման, մարզի 2017-2025 թթ. երկարաժամկետ ռազմավարության և մարզի տարեկան աշխատանքային ծրագրերով նախատեսված գործառույթներն իրականացնել:
Նա նշեց, որ մարզում առկա խնդիրները բազմաբնույթ են, և իրականացնում են այդ խնդիրների լուծմանը միտված ծրագրեր: «2017 թվականին բավական դրական տեղաշարժեր կան` շատ ցուցանիշների առումով: Մենք 2017-ին մարզում ապահովեցինք սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ ցուցանիշ, որը, 2016-ի համեմատ, մոտ 23 տոկոսով ավելի է: Շատ լավ գիտակցելով և կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման ու արդյուանավետ ծախսման գործընթացը համայնքային տեղական բյուջեներում` մենք կարևորեցինք այդ աշխատանքը, արդյունքը գոհացուցիչ է: Բարեփոխումների և մեր հետագա աշխատանքների ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք ոլորտներում որդեգրել և ունեցել ենք հստակ ձևակերպված ծրագրեր, որոնք ներառեցինք 2018 թվականի աշխատանքային գործունեության մեջ»,- ասաց Սիմոնյանը:
Մարզպետի խոսքով` ոլորտներում առկա խնդիրների լուծման համար մարզպետարանն ունի իր հստակ պատկերացումները: «Այդ պատկերացումները թղթին հանձնելով` փորձելու ենք քայլ առ քայլ իրականացնել և լուծել այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ, կախված տարբեր հանգամանքներից, տարածքային կառավարման ամբողջ համակարգում առկա են եղել»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ գլոբալ առումով մոտեցումը այն է, որ եթե ՀՀ-ն որդեգրել է առաջանցիկ տեմպերով զարգացման ուղին, այդ ուղու մեջ պետք է դերակատարություն ունենա նաև մարզը, համայնքը: «Գաղափարը հիմնականում սա է, որ տարածքները պետք է հավասարաչափ զարգանան, որպեսզի ՀՀ-ն չունենա գերկենտրոնացված մայրաքաղաք, որտեղ կենտրոնացված է արդյունաբերության, առևտրի, շինարարության զգալի մասը, կենտորնացված է նաև ՀՆԱ-ի գերակշիռ մասը: Մարզերը պետք է ևս հավասարաչափ զարգանան` ապահովելով հավասարության, աղքատության, տարբեր տիպի սոցիալական խնդիրների լուծում»,- ասաց նա:
Մարզպետը տեղեկացրեց, որ մարզի արտադրանքի` առանձին ճյուղերում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի տեսակարար կշիռը մոտ 2,3 անգամ ավելի է, քան հանրապետական միջին ցուցանիշը: «Շինարարության ոլորտում, համեմատած 2016 թվականի հետ, բավականին տեղաշարժ կա, այդ ցուցանիշը մոտ 1.4 անգամ գերազանցում է հանրաապետական միջին ցուցանիշը` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հաշվով: Ե'վ շինարարության, և' գյուղատնտեսության մեջ մենք ՀՆԱ-ում ևս 2017-ին` առաջինի դեպքում մոտ 4.2%-ով, իսկ գյուղատնտեսության ոլորտում մոտ 8% ՀՆԱ-ում աճ ունենք արձանագրած»,- ասաց նա և հավելեփց, որ 2018-ի համար դրել են ավելի բարձր նշաձող:
Սիմոնյանի խոսքով` եթե 2017-ին մասնավոր հատվածից մոտ 22.5 մլրդ դրամի ներդրում եղավ մարզի ընդհանուր տնտեսության մեջ, ապա 2018 թվականի աշխատանքային պլանում այդ թիվը կկազմի 45 մլրդ դրամ, այնսինքն` թիվը պետք է կրկնապատկեն:
«Կարող եմ ասել` ֆինանս հայթայթելը մեզ մոտ խնդիրներից թիվ մեկը չէ, թիվ մեկ խնդիրը մրցունակ, ժամանակակից պահանջներին համապատասխան, հստակ հիմնավորված ներդրումային ծրագիր ներկայացնելն է` քիչ, թե շատ ընդունելի տոկոսաչափով, շահաբաժին ապահովող հստակ ներդրումային ծրագրեր իրականացնելն է: Եթե գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքաշինության, ցանկացած բնագավառում ունենանք հստակ ձևակերպված, թղթին հանձնված ծրագիր, տեսլական, որը տնտեսական առումով հիմնավորված է, ֆինանսավորում, ներդրում գտնելն ավելի հեշտ խնդիր կլինի, և պետք է ուղիները հասկանալ, թե որտեղ են ներդրումներ պահանջվում»,- նշեց մարզպետը: