|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր թվիթերյան էջում տեղեկություններ է հայտնում եգիպտոսում վիրավորված ՀՀ քաղաքացիների մասին: Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի Հուրգադա ծովափնյա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, դանակահարել, որի հետևանքով երկու զոհ և վիրավորներ են եղել: Վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ են եղել:
Տիգրան Բալայանը նշում է, որ Եգիպտոսի առողջապահության նախարարի գլխավորությամբ գումարվել է ՀՀ քաղաքացիներին բուժող բժիշկների կոնսիլիում։
«ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեյի հիվանդանոցում այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին։ Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Տիգրան Բալայանը: