Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել.
«Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել Pontifex-ի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է։
Տեղեկացնենք, որ Թուրքիան 10 ամիս տևած դադարից հետո որոշում է կայացրել, որ իրենց դեսպան Մեհմեթ Փաչաջըն կվերադառնա Վատիկան: Այդ որոշման մասին փետրվարի 3-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Պաշտոնական Անկարան Սուրբ Աթոռի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումն ընդունել է Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց:
Ինչպես նշում է Վատիկանի պաշտոնական կայքը` այդ հայտարարության մեջ Հռոմի կաթոլիկ եկեղեցին Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:
«Թուրքիայի ցանկությունը բոլոր շահագրգիռ կողմերի և հետազոտողների համար արխիվները բացելու նշանակալի և գնահատելի է: Նման քայլը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ այն ցավն ու տառապանքը, որոնց միջով անցել են պատերազմական իրավիճակում, հակամարտության մեջ գտնվող մարդիկ` առանց տարբերակում դնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելության մեջ: Դա վերաբերում է նաև 1915 թվականի ողբերգական իրադարձություններին», - ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ»: