|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օգոստոսի 11-ին` ժամը 12.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում «Nissan» մակնիշի 16 UU 683 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Գ. Կ.) վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Հ. Ղ.-ին:
Գ. Կ.-ի ինքնազգացողությունը վատացել է, նա հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղ, անցնելով համապատասխան հետազոտություն, դուրս է գրվել:
Փրկարարները Հ. Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: