|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա և այսօր արդեն կմասնակցի մեջլիսի հատուկ նիստին, որը նվիրված է Թուրքիայում հեղաշրջման փորձի մեկ տարվան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին դեսպան էր նշանակել հունիս ամսին: Ավելի վաղ նա աշխատել է Եգիպտոսի դեսպանատանը, եղել՝ Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոս: Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ նախկին դեսպան Անդրեյ Կառլովը սպանվեց 2016 թվականի դեկտեմբերին Անկարայում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ: