|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ջոն Գալագերը ժամանել է Հայաստան՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառումից։
Ըստ աղբյուրի՝ Ջոն Գալագերը նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Բուենոս Այրեսում (2015-2020), ինչպես նաև հաղորդակցության հարցերով խորհրդական` Պեկինում (2011-2015)։ Նա նաև աշխատել է ֆինանսների ոլորտում՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունում (Լոնդոն, 2008-2010)։