Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ժամանել է Թուրքիա: Այս մասին, ըստ milliyet.com.tr կայքճ, հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջը. «Ուրախությամբ հայտնում ենք, որ ԱՄՆ-ի կողմից Անկարայում արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Դեյվիդ Մ. Սաթերֆիլդն այսօր ժամանել է Անկարա: Բարի գալուստ Թուրքիա»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թ. պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թուրքիայում դեսպան Ջոն Բասին նշանակել էր Աֆղանստանում դեսպան, և Թուրքիայում դեսպանի աթոռը թափուր էր մնացել 1.5 տարի: Թրամփն այս տարվա փետրվարին Սենատ էր ներկայացրել Սաթերֆիլդի թեկնածությունը, որը հաստատվեց հունիսի 28-ին:
1980 թվականից ի վեր հատկապես Միջին Արևելքում մի շարք պաշտոններ զբաղեցնող Սաթերֆիլդը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից Աստանայում մեկնարկած գործընթացին մասնակցում է որպես ԱՄՆ դիտորդ: Ջորջ Բուշի կառավարման շրջանում, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից, որպես փորձառու դիվանագետ, Լիբանանի, Սիրիայի, Թունիսի, Սաուդյան Արաբիայի դեսպանատներում նշանակվել է տարբեր պաշտոնների: Նա Բարաք Օբամայի կառավարման շրջանում եղել է Սինա թերակղզում խաղաղության ապահովման պատասխանատու, ինչպես նաև հավատարմատար Եգիպտոսում 2013-14 թթ.: