Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, օրակարգը հագեցած է լինելու։ Այս մասին Ստամբուլում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է այս քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը, փոխանցում է ТАСС-ը։
«Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, այն տեղի կունենա երկու երկրների ղեկավարների համար հարմար ժամանակում: Բանակցությունների օրակարգը միշտ զբաղված է, դրանք ներառում են երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- ասել է նա։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պուտինի այցը Թուրքիա, ենթադրաբար, կարող է կայանալ փետրվարի 12-ին։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ այցը նախապատրաստվում է, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։