Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քաղաքացի Ժաննա Յ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչը 2015 թվականի հունիսի 29-ին իր բնակարանում կատարած խուզարկության ժամանակ իրեն ամբողջությամբ չի ծանոթացրել դատարանի՝ բնակարանում խուզարկություն կատարելու որոշմանը: Դրանից հետո ուշ ժամի առանց ծանուցագրի իրեն տարել է ոստիկանության բաժին, որտեղ քննիչին հայտնել է, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, սակայն վերջինս ցուցմունք է վերցրել իրենից: Հարցաքննության ընթացքում քննիչն իրեն առաջադրված հարցերի պատասխաններն արձանագրել է այլ կերպ, այնուհետև ինքը վերջինիս կողմից տրված քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքների ազդեցության պատճառով ստորագրել է քննիչի կազմած արձանագրության տակ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: