|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Սամվել Դ.-ն և Արեն Վ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ Լոռու մարզային քննչական բաժնում իրենց վերաբերյալ քննված քրեական գործով քննիչը մեղադրյալի և վկայի միջև առերես հարցաքննություն կատարելուց հետո արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով վկայի տված պատասխանի իմաստն ամբողջությամբ փոխվել է: Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: