Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ աճել է մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը: Այս մասին տեղեկացնում է «Euronews» -ի թուրքական ծառայությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի (İŞİG) տվյալները վկայում են, որ 2017թ. առաջին կիսամյակում արդյունաբերական վթարների պատճառով գրանցվել է 906 մահվան դեպք:
Մասնավորապես հունիսին գրանցվել է ամենաքիչը 164 մահվան ելքով վթար, որոնց թվում ամենից հաճախ հանդիպող պատճառները բարձրությունից ընկնելն (46 դեպք) ու ավտովթարներն (42 դեպք) են:
Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի համակարգող Մուրաթ Չափայի խոսքով՝ երկրում տեղի ունեցող արդյունաբերական վթարների մեծ մասը հնարավոր է կանխատեսել և կանխել: Ըստ նրա՝ Թուրքիայի աշխատավորների 90 տոկոսն աշխատում է առանց անվտանգության պայմանների ապահովման:
Նշենք, որ 2016թ. մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը Թուրքիայում ռեկորդային ցուցանիշների էր հասել: Տարվա ընթացքում նմանատիպ վթարներից մահացել է 1.970 մարդ, ընդ որում՝ 56 երեխա, 110 կին և 96 փախստական:
Թուրքիայի պատմության մեջ ամենաաղետալի արդյունաբերական վթարներից մեկը 2014թ. մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում տեղի ունեցած վթարն էր, որին զոհ գնաց 301 մարդ:
Ուշագրավ է, որ դեպքից ընդամենը 20 օր առաջ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակացության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելը առաջարկել էր Մեջլիսում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Սոմայի հանքահորերում ուսումնասիրություն կատարելու նպատակով: Առաջարկը նպատակ ուներ կանխել հատկապես վերջին շրջանում հաճախակի դարձած արդյունաբերական վթարների ողբերգական հետևանքները, սակայն Թուրքիայի խորհրդարանը մերժել էր այդ առաջարկը: