|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասների հատուցման ապահովման վերաբերյալ: Վարչապետի խոսքով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, սյուները և այլն:
Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին` գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման և վերականգնման ծախսերի համար անհրաժեշտ փոխհատուցումները չեն հավաքագրվում:
Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը հանձնարարեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, տարածքային կառավարման և զարգացման նախարարին` մեկամսյա ժամկետում տարածքային համայնքների ղեկավարների հետ համատեղ գույքագրել ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցներ դրանց վերականգման ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության` քննարկել անհրաժեշտ իրավական ակտի մշակման հարցը:
Ոստիկանապետին հանձնարարվեց սահմանել խիստ հսկողություն` ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար: