| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում մահվան ելքով արդյունաբերական վթարները 6 անգամ ավելի են, քան Եվրամիության անդամ երկրներում: Թուրքական Birgün.net լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Birleşik Metal-iş կազմակերպության հրապարակած հաշվետվությունից: Այս երկրում արդյունաբերական վթարների ¾-ը, իսկ մասնագիտական հիվանդությունների գրեթե բոլոր դեպքերը չեն գրանցվում  համապատասխան հաստատությունների կողմից. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի առողջության ապահովագրության ընկերության (SGK) արխիվներում 2012թ. առնչությամբ արձանագրված է ընդամենը 74.871 արդյունաբերական վթար, 2013թ. համար այս ցուցանիշը կազմում է 191.389: Մինչդեռ, ըստ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների, արդյունաբերական վթարների և մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների թիվը հուլիս 2012- հուլիս 2013 ժամանակահատվածում կազմել է 706.000: Հետևաբար, այդ ընթացքում իրականում տեղի ունեցած վթարների 72.9 տոկոսը չի գրանցվել:
Նույն ուսումնասիրության տվյալներով՝ նշյալ մեկամյա ժամանակահատվածում իրականում արձանագրվել է մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների 895.000  դեպք, մինչդեռ SGK արխիվներում այդ ցուցանիշը արձանագրվել է 2012թ. համար՝ 395, 2013թ. ՝ 351 2014թ.՝ 494: Այսպիսով, մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների 99.9 տոկոսը չի գրանցվել:
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայում աշխատուժի ճնշող մեծամասնությունը, փաստորեն, գրանցված չէ, միայն գրանցված աշխատողների վերաբերյալ վիճակագրությունն անգամ սարսափելի պատկեր է ստեղծում: Այսպես` Թուրքիայում մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը, Մալթայի համեմատ, մեծ է 2 անգամ, Նիդերլանդների համեմատ՝ 17 անգամ, իսկ եվրոպական երկրների ընդհանուր միջինացված ցուցանիշի համեմատ՝ 6 անգամ: