|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Քառօրյա պատերազմում հակառակորդի արկակոծման հետևանքով դպրոց գնալու ճանապարհին վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանն արդեն կազդուրվել է:
Yerkir.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի բժիշկներից Գևորգ Ջհանգիրյանը հայտնեց, որ տղան արդեն քայլում է առանց հենակների:
«Վարդանը ստացել էր աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք, և ոտքին արտաքին ֆիքսացիայի սարք էր տեղադրվել: Երբ բավարար չափով ամրացել էր ոտքը, հանեցինք սարքը: Սակայն մի քանի ամիս առաջ` մարտին, երեխան ընկել էր և նույն ոտքը կոտրել` նույն տեղից: Նորից վիրահատական միջամտության կարիք եղավ` իմպլանտ տեղադրեցինք: Որոշ ժամանակ անց պետք է նորից վիրահատենք, որ իմպլանտը հանենք, և վերջ»,- ասաց Ջհանգիրյանը: