|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Դեռևս հունիս ամսին արտակարգ և ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով 3 անգամ կրակել էր կնոջ վրա, այնուհետև, մեկ անգամ կրակելով իր վրա, ինքնասպան եղել: Կնոջը` 27-ամյա Միլենա Ասատրյանին, տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը նշեց, որ Միլենան տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք: «Նա արդեն քայլում է, վերականգնման փուլում է հիմա: Ճիշտ է, վերականգնման երկար շրջան պետք է անցնի, բայց, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեպքի պահին երեխան հիվանդասենյակում չի եղել: