Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը: Վնասվել էին զինծառայողի թոքն ու լյարդը: Նրան Բերդում վիրահատելուց հետո տեղափոխել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Տղայի վիճակի` փոքր-ինչ կայունացումից հետո վիրահատել էին նաև ողնաշարը, այնուհետև` կրկին լյարդը:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի բուժծառայության պետ Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ տղայի վիճակն արդեն լավ է, իրեն լավ է զգում:
«Ստացիոնար բուժում է ստանում, մի քիչ էլ լավանա` կտեղափոխենք վերականգնողական կենտրոն` Կարմիր խաչ կամ այլ տեղ: Թոքն ու լյարդը նորմալ աշխատում են արդեն, միակ խնդիրը հենաշարժողականն է` տղան գոտկատեղից ներքև չի զգում, քանի որ ողնուղեղի վնասվածք էր ստացել: Ճիշտ է, մենք վիրահատել ենք ողնաշարը, բայց ողնուղեղը վերականգնելը տարիներ է տևում»,- նշեց բժիշկը:
Կքայլի՞ արդյոք տղան, թե՞ ոչ` դժվար է ասել: Ըստ Խաչատրյանի` տղան հաշմանդամություն ձեռք կբերի, բայց թե որ աստիճանի, չեն կարող ասել: