կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 23:01
Տնտեսական

Էկոտուրիզմի փառատոնն այս տարի կացկացվի Արտավան գյուղում

Էկոտուրիզմի փառատոնն այս տարի կացկացվի Արտավան գյուղում

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Էկոտուրիզմ 2017» խորագրով փառատոնին նվիրված ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Սարգիս Աղայանը և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը։

Փառատոնը կանցկացվի երկրորդ անգամ, հուլիսի 8-9-ը, Վայոց ձոր մարզի Արտավան գյուղում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ փառատոնները բավականին մասսայականություն են վայելում և ﬕ շարք խնդիրներ են լուծում․«Փառատոնները նպաստում են Հայաստանի, հայկական արտադրանքի զբոսաշրջային արդյունքի բարձրացմանը։ Փորձը ցույց է տալիս, որ հատուկ փառատոններին մասնակցելու համար զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, իսկ զբոսաշրջային ընկերություններն արդեն փաթեթներ են վաճառում, որտեղ ներառված են տարատեսակ փառատոններ»։

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը տեղեկացրեց, որ էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ էկոերթուղիներով, բուսաբանական արշավ, ձիարշավ և մի շարք այլ միջոցառումներ: