| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 14-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի հետ: Պարոն Ամիրխանյանը մարզպետին տեղեկացրել է, որ կենտրոնը այս տարի կազմակերպում է Հայաստանում էկոտուրիզմի թեմային նվիրված երրորդ ամենամյա համաժողովը: Համաժողովի նպատակը Հայաստանում էկոտուրիզմի զարգացումը խթանելն է` գաղափարների և փորձի փոխանակման հարթակ առաջարկելով:
Շիրակի մարզպետը պատարաստակամություն է հայտնել համաժողովին մասնակցելու` նշելով, որ Շիրակի մարզում էկոտուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ կա. «Շիրակի մարզի զարգացման ռազմավարությունում տուրիզմի զարգացմանը մեծ կարևորություն է տրվել: Վերջերս մենք այցելեցինք Արփի համայնք, եղանք Արփիի հեռավոր Շաղիկ բնակավայրում: Ասեմ ձեզ` բնակավայրն իսկապես գողտրիկ անկյուն է, որ կարող է դառնալ զբոսաշրջիկներին հետաքրքրող հիանալի հանգստավայր: Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները կմասնակցեն համաժողովին, կներկայացնեն էկոտուրիզմի և, ընդհանրապես, տուրիզմի զարգացման ծրագրերն ու նախաձեռնությունները: Ուրախ կլինենք համագործակցել և գործնական ձեռնարկներին մասնակցություն ունենալ»:
Հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանն ու Ալեն Ամիրխանյանը զրուցել են նաև ապրիլին Շվեդիայի Օսթերգոթլանդ նահանգի ներկայացուցիչների սպասվելիք այցի մասին: Այցի հիմնական նպատակն է լինելու Հայաստանի թափոնների կառավարման ներկայիս իրավիճակի ուսումնասիրությունը: Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ մարզը պատրաստ է շվեդական երկարաժամկետ համագործակցության ծրագրերին մասնակցել: