|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հոկտեմբերի 13-ից դեկտեմբերի 11-ը` արդեն հինգերորդ անգամ, անցկացնում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն, որն այս տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին: «Տերտերյան-Ֆեստի» շրջանակներում կկատարվեն Ավետ Տերտերյանի կամերային, երգչախմբային և սիմֆոնիկ անտիպ ստեղծագործությունները, որոնք մինչ օրս չեն կատարվել:
Փառատոնը ներառում է 7 համերգային երեկո, որոնց ընթացքում կներկայացվեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնը կանդրադառնա կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի 65-ամյա հոբելյանին, համերգային երեկո կնվիրվի անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի հիշատակին: Փառատոնի շրջանակներում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան, Արամ Խաչատրյանի անվան «Լարային քառյակը» կկատարի կոմպոզիտորի լարային քառյակը, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի և Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները: