| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու հարցը: Հիմնական զեկուցող` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետ Արսեն Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը /ԴԱՀԿ նախկին պետ/: Ըստ նրա` պետք է կարողանանք խնդիրները երկարաժամկետ հատվածով դիտարկել, որպեսզի, մի խնդիրը լուծելով, այլ խնդիրներ չառաջացնենք, ապա նշեց, որ ուզում է հասկանալ՝ կա՞ որոշակի երկարաժամկետ հատվածով մասնագիտական եզրակացություն: «Դուք խոսեցիք անցածի վերաբերյալ, իմ հարցը ապագայի վերաբերյալ է` առաջիկա 30 տարում Սևանի տատանումը ինչպե՞ս է լինելու: Պետք է դա էլ կարողանանք քննարկման առարկա դարձնել»,- ասաց Պողոսյանը:
Հարությունյանը պատասխանեց, որ 2002 թվականին որոշում է ընդունվել կառավարության կողմից՝ 30 տարվա ծրագիր, որպեսզի մինչև 2031 թվականը Սևանա լճի մակարդակը բարձրացվի 6 մետրով: Ըստ նրա՝ 2002 թվականին նիշը եղել է 1896 սմ 32 մմ, այսօր ունենք 1900.91 նիշը: Այսինքն`եթե տարեսկիզբն ու վերջը համեմատենք, ունենք աճ:
Պողոսյանն արձագանքեց՝ այսինքն մասնագիտական եզրակացություն կա, և կարող են ծանոթանալ դրա հետ: Հարությունյանն էլ պատասխանեց, թե ապագայի վերաբերյալ հաշվարկներ չկան, կա ծրագիր, որը կարող են ներկայացնել: Պողոսյանը պահանջեց, որ ներկայացվի, իսկ Արա Բաբլոյանը միջամտելով նշեց, որ կանոնակարգով այդպիսի բան նախատեսված չէ: