|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյան yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նորմալ է վերաբերվում այդ փաստին, քանի որ Պողոսյանն էլ իր հայտարարության մեջ բացատրել է պատճառները` խոստանալով հետագայում, արդեն որպես քաղաքացի, լրացուցիչ մեկնաբանություններ տալ:
«Օֆշորում գրանցված լինելը հանցագործություն չէ: Վերջերս ՌԴ նախագահն էլ իր ասուլիսում խոսեց այն մասին, որ ոչ թե այդ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, այլ դրանք ուղղակի ներկայացվում են որպես ինչ-որ հանցանք: Բոլոր հնարավոր տարբերակներում էլ բիզնեսի օֆշորային գրանցումներ կան, և դա օրենքի շրջանակներում է: Այլ հարց է, թե տվյալ մարդիկ ինչպես կմեկնաբանեն իրենց այդ գործունեությունը, և տվյալ պարագայում Պողոսյանը խոստացել է լրացուցիչ մեկնաբանությւոններ տալ»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց, թե չգիտի` ինչ մեկնաբանություններ պետք է տար Պողոսյանը հրաժարականի դիմումում, բայց, համենայն դեպս, ոչ պաշտոնի նշանակվելն է երևելի բան, ոչ էլ` հրաժարական տալը: «Հրաժարականի տեքստում լրացուցիչ միտումներ փնտրելը տեղին չէ»,- հավելեց պատգամավորը: