|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը երկարաձգել են Քաթարին ներկայացված վերջնաժամկետի գործողությունը 48 ժամով. հայտնում է РИА Новости-ն:
Երկուշաբթի Քուվեյթը կոչ է արել արաբական գործընկերներին` Դոհային լրացուցիչ ժամանակ տալ ներկայացված պահանջներին պատասխան տալու համար:
Ավելի վաղ չորս արաբական երկիր՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը Քաթարին ներկայացրել էին 13 պահանջից բաղկացած ցանկ, մՄասնավորապես` պահանջել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, դադարեցնել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը, ինչպես նաև փակել «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը:
Վերջնաժամկետի ժամկետն ավարտվել է կիրակի երեկոյան: