Փոխարժեքներ
26 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Մինչ պատերազմները մոլեգնում էին հարեւան աղքատ երկրներում, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան եւ Իրաքը, Պարսից ծոցի հաջողակ շեյխերը հնարավորություն ունեցան կենտրոնանալ շքեղ երկնաքերեր կառուցելու եւ սպրտային միջոցառումներ անցկացնելու վրա՝ շնորհիվ բազմաթիվ ամերիկյան բազաների եւ դիվանագիտության անիվները յուղող գործարքների անընդհատ հոսքի։ Պարսից ծոցի երկրները ժամանակ առ ժամանակ ստիպված են եղել բախվել Եմենում ապստամբների եւ այլ ուժերի կողմից տարածաշրջանում հրթիռային հարվծների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ Եվ ահա, մի շարք տվյալների համաձայն՝ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Դոհայի վրա իսրայելական հարձակմանը, որի նպատակը ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներն էին, որոնք հավաքվել էին քննարկելու Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի վերջին ժամանակի առաջարկը: Եթե դա ճիշտ է, ապա դա ինքնին շատ վտանգավոր նախադեպ է ստեղծել։ Իսրայելը սպանել է առնվազն 6 մարդու, այդ թվում՝ Քաթարի անվտանգության ուժերի աշխատակցի, սակայն չի հասել իր գլխավոր նպատակներին՝ վերացնել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան քաղաքական գործիչներին: Հարձակումը ձախողվեց, քանի որ Իսրայելը ռմբակոծեց ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման վայրի մոտակայքում գտնվող շենքը, բայց չհասավ թիրախին: Հանդիպման իրական վայրը քողարկված էր անվտանգության նկատառումներից ելնելով։
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են՝ հարձակմանը մասնակցել է 1,5 տասնյակ կործանիչ: Հորդանանը հայտարարել է՝ Իսրայելը չի օգտագործել իր օդային տարածքը, Իսրայելն օգտագործել է Սիրիայի եւ Իրաքի օդային տարածքը, երբ ամռան սկզբին հարձակվել է Իրանի վրա:Իրանը վաղուց հակամարտության մեջ է ԱՄՆ-ի հետ, Քաթարը ԱՄՆ-ի խոշոր դաշնակիցն է, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ամերիկյան ռազմաբազան գտնվում է Իսրայելի կողմից ռմբակոծված շենքից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Նույն թաղամասում է գտնվում ԱՄՆ դեսպանի նստավայրը։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ հայտնել են՝ Դոհայում ամերիկյան օպերատիվ կենտրոնը, որը ռադարների միջոցով հետեւում էր իրավիճակին, հարձակման ժամանակ լռել է: Այժմ ԱՄՆ-ն փորձում է հաշտեցնել իր լուռ համաձայնությունը Իսրայելի կողմից աննախադեպ էսկալացիայի եւ Քաթարի ինքնիշխանությանը հավատարմութայն հետ։
Դոհան հանդես է եկել որպես Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների գլխավոր միջնորդներից մեկը։ Նա համաձայնել է ընդունել ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարությանը Սիրիայից հեռանալուց հետո՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի 2011 թ-ի խնդրանքով:
Իսրայելին դիմադրություն չցուցաբերելով մի երկրում, որտեղ ԱՄՆ-ն ունի բավականին արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Թրամփի վարչակազմը հասկացնել է տվել, որ չի խոչընդոտի Մերձավոր Արեւելքում Միջերկրական ծովից մինչեւ Պարսից ծոց տիրելու Իսրայելի ձգտմանը, կարծում են փորձագետները:
«Դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ այն բանին, թե տարածաշրջանի պետություններն ինչպես կընկալեն ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները», - կարծում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության մերձավորարեւելյան բաժանմունքի նախկին ղեկավար Թեդ Սինգերը:
Քաթարը, ինչպես եւ Պարսից ծոցի մյուս երկրները, ապավինում է ռազմական հզորության եւ իր ֆինանսական հնարավորությունների համադրմանը՝ անվտանգության հարցերում ԱՄՆ-ի մոտ լավ դիրքում մնալու համար:ԱՄՆ-ի զինված ուժերը Քաթարում վերահսկում են հակաօդային պաշտպանության համակարգերը: Պարսից ծոցի այս նահանգում է գտնվում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ամենամեծ ռազմաբազան՝ Ալ-Ուդեյդը: Քաթարը նաեւ խոստացել է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ, այդ թվում՝ մայիսին մոտ 100 միլիարդ դոլար Boeing ինքնաթիռներում:
«Եթե ինչ-որ մտահոգություններ կային Իսրայելի ապակայունացնող հավակնությունների վերաբերյալ, ապա այժմ դրանք եռապատկվել են։ Ոչ ոք ապահովագրված չէ: Քաթարը եւ Լեւանտի ու Պարսից ծոցի մյուս երկրները շատ բան են անում ԱՄՆ-ի շահերն առաջ տանելու համար՝ դրա դիմաց անվտանգության երաշխիքների ակնկալիքով։Այս հարձակումը կխաթարի նրանց վստահությունը այս ամբողջ սխեմայի նկատմամբ: Արժե՞ այդ միլիարդավոր դոլարները ներդնել ԱՄՆ-ում»,- վստահ է Բեյքերի ինստիտուտի անկախ աշխատակից Մերիսա Խուրման:
Արաբ դիվանագետների խոսքով՝ Պարսից ծոցի երկրներն արդեն հեռանում էին Իսրայելից մինչեւ Քաթարի վրա հարձակումը՝ մտահոգված նրա աճող ռազմատենչությամբ: 2023 թ-ի հոկտեմբերի 7-ի դեպքերից հետո Իսրայելը գրավել է Լիբանանի եւ Սիրիայի հարավում գտնվող տարածքի մի մասը։ Շարունակում է պնդել Գազայի հատվածից պաղեստինցիների հարկադիր վտարումը՝ ճնշում գործադրելով հարեւանների՝ Եգիպտոսի եւ Հորդանանի վրա։ Սաուդյան Արաբիան չի գնացել Իսրայելի հետ հարաբերոթյունների կարգավորման մասին համաձայնագրի կնքման, ինչպես ցանկանում էին Սպիտակ տանը։ Իսրայելի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ ավելի սերտ ռազմական համագործակցություն հաստատելու ԱՄՆ-ի փորձերը նույնպես հաջողությամբ չեն պսակվել: Էր Ռիադը հրաժարվել է օգնել Իսրայելին՝ Իրանի հետ հակամարտության ժամանակ որսացող հրթիռներ մատակարարելու հարցում եւ ԱՄՆ-ում առաջ է քաշել այն արգելքը, որ Իսրայելը Սիրիային թելադրի, թե որտեղ պետք է տեղակայի իր զորքերը:Նույնիսկ ԱՄԷ-ն՝ Իսրայելին ամենամոտ արաբական պետությունը, դժգոհություն է հայտնել՝ նախազգուշացնելով «կարմիր գծի» մասին՝ կապված Իսրայելի կառավարության՝ Հորդանան գետի գրավյալ արեւմտյան ափը բռնակցելու ծրագրերի հետ։
Փաստաթղթում, որը լայն տարածում է գտել տարածաշրջանում եւ ԱՄՆ-ում դիվանագետների շրջանում, էմիրաթցի վերլուծաբան Մուհամեդ Բահարունը նախազգուշացրել է՝ Իսրայելը դառնում է «Գողիաթ», որը ձգտում է «տարածաշրջանային հեգեմոնիայի»:
Քաթարում ԱՄՆ նախկին դեսպան Պատրիկ Թերոսը MEE-ին ասել է՝ սեպտեմբերի 9-ին հասցված հարվածը շրջվել է Նեթանյահուի դեմ եւ, ամենայն հավանականությամբ, Պարսից ծոցի երկրներին կխրախուսի համագործակցել Իրանի եւ Չինաստանի հետ. սիկ Սաուդյան Արաբիան կարագացնի Իրանի հետ մերձեցումը։ Քաթարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հայտարարել է՝ Դոհայի ուղղությամբ իսրյելական հարվածները կարելի է գնահատել միայն որպես «պետական ահաբեկչություն»:Նա նաեւ հերքել Սպիտակ տան նախնական վարկածն այն մասին, որ Քաթարին ծանուցվել է իսրայելական հարձակման մասին, որը Թրամփը հաստատել է սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Truth Social սոցցանցում՝ հայտարարելով, որ «ցավոք», արդեն ուշ էր հարձակումը դադարեցնելու համար:
ԱՄՆ-ի եւ արաբական երկրների ներկայիս եւ նախկին պաշտոնյաներն ասում են, որ այժմ, երբ Իսրայելը ցույց է տվել Պարսից ծոցի հարուստ երկրների վրա հարձակվելու իր պատրաստակամությունը, ամենայն հավանականությամբ, ամբողջ ուշադրությունը սեւեռվելու է Թուրքիայի վրա: Հայտնի է՝ ՀԱՄԱՍ-ի քաղքական գործիչները տեղաշարժվում են Քաթարի եւ Թուրքիայի միջեւ: ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակման դեպքում այն կարող է բարձրացնել հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի կիրառման հարցը, սակայն գործը դժվար թե խոսքից այն կողմ գնա։
Մինչեւ 2023 թ-ի հոկտեմբերի 7-ը Եգիպտոսում էր գտնվում նաեւ ՀԱՄԱՍ-ի գրասենյակը, եւ հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքում այնտեղ ընդունում էին նրա ներկայացուցիչներին։Սեպտեմբերի 9-ին օրը ցերեկով Քաթարում պաղեստինյան շարժման ղեկավարության անդամերի ուղղությամբ Իսրայելի հարվածները կարող են գնահատվել ոչ միայն որպես լուրջ էսկալացիա, այլ նույնիսկ որպես պատերազմի ակտ:
Հավելված
Դժվար է նկարագրել Իսրայելի կողմից Քաթարի լիակատարնվաստացումն արաբների տեսանկյունից։ Դոկտոր Թայսիր Աբդուլլահը, քննադատաբար տրամադրված Գազայի հակամարտության երկու կողմերի նկատմամբ, պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ սեյսմիկ տեղաշարժ է առաջացրել Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա հարձակումը արաբական աշխարհում Քաթարի ընկալման մեջ՝ անկախ արդյունքներից:
Այսօր սրճարանում դիտում էի Al Jazeera-ն:Երդվում եմ Աստծուն, ինձ տխրեցրեց այն, ինչ եղավ Քաթարի հետ։Ով Աստված, որքան խղճալի էր այս երկիրը, կամ գուցե մենք պարզապես բարեսիրտ ենք եւ շատ արագ ենք ներում:Իսկապես ցավալի է, երբ սխալվում ես, որ նա տարածաշրջանում առանցքային պետություն էր, որն ունակ էր հարցեր լուծել։ Առաջին իսկ հարվածից, որը նա ստացել էր օկուպացիայից (այսինքն՝ Իսրայելից), նա չգիտեր ինչ անել, պտտվում էր տեղում՝ կորցնելով հավասարակշռությունը։ Բոլոր զենքերը, որոնց վրա տրիլիոններ էր ծախսվել, պարզվեց, որ անօգուտ, անարժեք են: Նույնիսկ նրա ռադարները չկարողացան հայտնաբերել օկուպացիայի ինքնաթիռները:Եվ Ամերիկան դավաճանեց նրան՝ ասելով, որ Ալ-Ուդեյդ ավիաբազայի ռադարներն ուղղվել են այլ ուղղությամբ՝ կարծես փոքր երեխաների հետ գործ ունենալով, նրանց անլուրջ վերաբերվելով:Նա բանակ չունի։ Եվ եթե նույնիսկ մտածեր պատասխանել հրթիռով, օկուպացիան նրան կհեռացներ երկրի երեսից։ Դա ռազմական պատասխանի մասին է. այն հնարավորություններ չունի:
Հետո միգուցե նա փնտրում է մեկին, ով մխիթարում է իրեն եւ կանգնում կողքին:Բայց նրա բոլոր հարեւանները ատում են նրան: Այս մռայլ ժամանակներում նա ընկերներ չուներ: Բոլորը փորձում են հաճոյանալ՝ հոգու խորքում ցանկանալով, որ նա անհետանա եւ ջնջվի տարածաշրջանի քարտեզից։ Այժմ նա աղաչում է պետություններին գալ Դոհայի հանդիպմանը՝ աջակցելու իրեն՝ միաժամանակ իմանալով, թե իրականում ինչ են զգում ներսում:Այս գիշեր (երեկ) նա դիմել է Անվտնգության խորհրդին, սակայն հայտարարւթյունը, որը դուրս է եկել, թույլ էր, անզոր եւ անբավարար, նույնիսկ չհամարձակվելով Իսրայելին ագրեսոր անվանել: Նա փորձել է հրահրել Ամերիկային՝ Թրամփին նվիրած տրիլիոն դոլարից հետո, ԱՄՆ-ի հետ իր հարաբերւոթյունները նկարագրելով որպես դավաճանություն: Բյց Ամերիկան միայն փորձում էր կուլ տալ նրա զայրույթը, ինչպես քմահաճ երեխան, առանց դատապարտելու Իսրայելին:Այժմ Քաթարը կորած է, նրան պաշտպանելու ոչ ոք չկա։ Նա հայտնվեց սիրամարգի պես ուռճացված պատանքների լեռան վրա, որոնցից ոչ մեկը օգտակար չէր ճշմարտության պահին:Այն ամենը, ինչ նա գտավ, Al Jazeera ստուդիաների թմբկահարների երգչախումբն էր, որը նրա միակ «բանակն» էր, այն վերլուծաբանների, ովքեր ցանկանում էին շահույթ ստանալ՝ գովաբանելով նրա իմաստուն եւ խելամիտ քաղաքականությունը, դատապարտելով Իսրայելի ահաբեկչությունը:
Այնուհետեւ նա օգտագործում է Գազայի օկուպացիայի կոտորածը սգո ռեպորտաժներում՝ պնդելու համար, որ Դոհայի վրա հարձակվող Նեթանյահուն հանցագործ է, որն արժանի է միջազգային ձերբակալության:Ինձ սկզբունքորեն տխրեցնում է, երբ օկուպացիան հարձակվում է ցանկացած արաբական երկրի վրա։ Բայց Քաթարին, մասնավորապես, վաղուց այդպիսի հարված էր պետք՝ նրան մոլորություններից արթնացնելու եւ գետին վերադարձնելու համար այն բանից հետո, երբ նա իրեն պատկերացրեց արաբական պետությունների ճակատագրերը վերահսկող փղոսկրե աշտարակում: Իր փողերով եւ լրատվամջոցներով նա պատկերացնում էր, որ կարող է տապալել ռեժիմները, ոմանց երկինք բարձրացնել եւ մյուսներին իջեցնել ամենացածր խորքերը: Քաթարին պետք էր, որ ինչ – որ մեկը հարվածի իր նյարդային համակարգին եւ գլուխը քշի ցեխի մեջ՝ հիշեցնելու համար, որ նա պարզապես փոքր Էմիրություն է, որը խաբված է իր իսկ կարեւորությունից, եւ որ նա նշանակություն չունի, երբ ճշմարտությունը վտանգված է:Նրան անհրաժեշտ էր այս կրակայրիչ թերապիան՝ վերանայելու իր վերաբերմունքը հարեւանների նկատմամբ, ապաշխարելու իր դավադրոթյունների եւ արաբական միասնության խզման համար, քանի որ երբեմն cauterization – ը դեղամիջոց է:
Ստանիսլավ Կոտոլյկին
Աղբյուրը՝ middleeasteye.net-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի