Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական ուղղորդված գործողությունը Էրիկ Ալեքսանյանի դեմ։ Այս մասին գրում է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Այսօր Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալներից մեկի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննության համար նշանակված էր դատական նիստ։
Նիստը նախագահում էր Է. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշում կայացրած ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ՄԱԹևՈՍՅԱՆԸ:
Հաշվի առնելով, որ մեր ընկեր Էրիկ Ալեքսանյանը կալանավորված է , ես և Ժիրայր Ղարագյոզյանը ստանձնել ենք վերջինիս պաշտպանյալի շահերի պաշտպանությունը և այդ մասին համապատասխան դիմում ներկայացրել թե՛ քննիչին, թե՛ դատարանին։
Ավելին, ներկայացել ենք դատարան, որ մասնակցենք դատական նիստին, մեղադրյալը դատարանին հայտնել է, որ ցանկանում է պարտադիր պաշտպանի միջոցով մասնակցել դատական նիստին, մինչդեռ ՊԱՐԶՎԵՑ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ՄԱԹևՈՍՅԱՆԸ շատ արագ ավարտել է միջնորդության քննությունը՝ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՊԱՆԻ՝ թույլ տալով պաշտպանության իրավունքի ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄ։ Հարկ է նշելը, որ կալանքի ժամկետը լրանում էր վաղն առավոտյան ժամը 08:10-ին, այսինքն դատարանը միջնորդությունը «հրատապ քննելու» առիթ էլ չի ունեցել։
Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 23:00 !!
ԼՐԱՑՎԱԾ- Կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամիս ժամկետով։
Հ.Գ. Դատավոր Արշակ Մաթևոսյանը նախ ապօրինի կալանավորում է Էրիկ Ալեքսանյանին՝ կալանքը կիրառելիս, ի թիվս այլոց, հաշվի չառնելով փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցը, ապա մեկ այլ գործով Էրիկ Ալեքսանյանի վստահորդին զրկում է պաշտպանության իրավունքից այն դեպքում, երբ անձը ցանկություն է հայտնում պարտադիր պաշտպանի միջոցով մասնակցել իր կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ դատական նիստին։
Սա ոչ այլ ինչ է, քան ամենաթողություն!»։