կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 17:40
Քաղաքական

Մինչև վերջնաժամկետի ավարտը Արցախի դրոշը տեղադրվել է. Արտաշատի ավագանու 3 խմբակցությունների հայտարարությունը

Մինչև վերջնաժամկետի ավարտը Արցախի դրոշը տեղադրվել է. Արտաշատի ավագանու 3 խմբակցությունների հայտարարությունը

Արտաշատի ավագանու 3 խմբակցություններ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հայտարարություն

Հարգելի՛ արտաշատցիներ

Երեկ գիշերը Արտաշատի թատրոնամերձ հրապարակից առևանգել էին մեր քաղքացիների կողմից տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը։

Մենք մինչև ուրբաթ օրը, ժամը 16:00-ը ժամանակ էինք տվել Արարատի մարզպետին, մարզի ոստիկանապետին և Արտաշատ համայնքի ղեկավարին, որպեսզի գտնեն և պատժեն մեղավորներին, դրոշը վերականգնեն թատրոնամերձ հրապարակում։

Տեղեկացնում ենք ձեզ, որ, մինչև մեր կողմից ներկայացրած վերջնաժամկետի ավարտը, Արցախի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում

Արձանագրում ենք, որ այս պահին մեր պահանջներից մեկը կատարված է, սպասում ենք երկրորդ պահանջի կատարմանը։

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու

«Դաշնակցություն» խմբակցություն

«Հայրենիք» խմբակցություն

«Օրենք և արդարություն» խմբակցություն


Տես նաև՝ Մեր պահանջներից մեկը կատարված է. Արտաշատում վերականգնվել է Արցախի դրոշը